Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները

 

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Դրամաշնորհներ են ստանալու նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ  ընդհանուր բյուջեով։

Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։ Գնահատման չափանիշների և մեխանիզմի վերաբերյալ մանրամասներ ներկայացված են նախարարության կայքէջում՝ shorturl.at/ivzB7:

Մրցույթի ավարտին լավագույն հինգ նախագծերը ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով տրամադրվելու են՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ:

Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը հետևյալ հղումով՝ shorturl.at/dyRY9»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից