Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը կոչով դիմում է ՄԻՊ-ին

analitik.am

Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում է վարակված անձանց մեկուսացում տարբեր հյուրանոցներում և հիվանդանոցներում:

Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի այդ դիտարկումն անտեսվել է թե՛ պարետատան, թե՛ դատախազության կողմից:

Գտնում ենք, որ փաստացի ազատազրկված (մեկուսացված) անձանց իրավունքների անհարկի սահմանափակումներից և խախտումներից խուսափելու համար անհրաժեշտ է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը՝ համապատասխան հսկողություն իրականացնելու եղանակով:

Մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում ստուգել նշված ազատազրկման վայրերում անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, ժամանակին ազատ արձակման և բողոքարկման իրավունքի ապահովումը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

Նույն շարքից