Հասարակություն 

Այս հարցում կառավարության բարի կամքի վրա չպետք է հիմնվենք. Մեդիափորձագետ

analitik.am

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։

Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։

Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։

Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»:

Նույն շարքից