Կորոնավիրուս Քաղաքականություն 

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը` Հայաստանում

analitik.am

Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 դեպք, որոնցից 30-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 449 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2216 թեստավորման դեպքում:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպքից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե'ք տանը,

սահմանափակե'ք շփումները,

հետևե'ք անձնական հիգիենային,

հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Առողջապահության նախարարություն

Նույն շարքից