Կորոնավիրուս Հասարակություն 

Ջասթին Թրյուդոյի կինը բուժվել է կորոնավիրուսից

analitik.am

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն, բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում և արդեն իսկ բժիշկը հաստատել է, որ ինքն առողջ է: Թրյուդոն շնորհակալություն է հայտնել աջակցության համար ևկոչ արել քաղաքացիներին պահպանել ֆիզիկական հեռավորությունը։ Նա խնդրել է բոլորին սոցցանցերի միջոցով կապ պահպանել միմյանց հետ:

Կանադայի վարչապետի կինը նաև վստահություն է հայտնել, որ ներկայիս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել, սակայն հարկ է հիշել բժիշկների առաջարկությունները և մնալ տանը:

 

Նույն շարքից