Հասարակություն Տեսանյութեր 

Մեր պապիկներն իջնում են բակ միասին խաղում. Արարատի մարզպետ /Տեսանյութ/

analitik.am

 

Այս օրերին տեղաշարժման սահմանափակումների հետ կապված և մեր ոստիկանության կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում մեր մի շարք հայրենակիցներ, խախտելով տեղաշարժման սահմանափակման պահանջները, վարչական պատասխանատվության են ենթարկվել։ Եղել են նաև մեկուսացման ենթարկված անձինք, ովքեր խախտել են այդ պահանջը և հաճախել են նաև աշխատանքի` վտանգելով ինչպես իրենց, այնպես էլ` իրենց աշխատակից գործընկերների առողջությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել հատկապես տարեց մարդկանց․ «Ես ուզում եմ, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք հատկապես մեր տարեց հայրենակիցներին՝ պապիկներին, տատիկներին, ովքեր այս օրերին պետք է առավել զգոն ու ուշադիր լինեն։ Երբեմն դեպքեր ենք հանդիպում, երբ մեր պապիկները բակում, զրուցարաններում 5-7 հոգով հավաքված են, չգիտես ինչու իջել են բակ, շփվում են, միասին խաղում են, զբաղվում են, ժամանակ են անցկացնում։ Սա ոչ մի կերպ հարցի լուծում չի կարող լինել, որովհետև նրանց կողմից նման վարվելակերպը կարող է վտանգել իրենց իսկ առողջությունը։

Ուստի, ուզում եմ կոչով դիմել մեր տարեցներին խնամող, իրենց երեխաներին, հարազատներին, որպեսզի շատ մեծ ուշադրություն դարձնեն հատկապես մեր տատիկներին ու պապիկներին, և թույլ չտան նրանց իջնել բակ, շփվել իրենց ընկերների հետ,իրենց հարևանների հետ»։

 

 

Նույն շարքից