Ռազմական 

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն /Լուսանկարներ/

analitik.am

 

«Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում մարտի 28-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները:

Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից