Իրավական Տեսանյութեր 

Կասկածվողի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են /տեսանյութ/

analitik.am

Մարտի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 17.40-ից մինչև ժամը 18.30-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաշինջաղյան փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են ականջակալներ և անձնագիր՝ պատճառելով 102.000 դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում` հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Շիրազի փողոցի 41-ամյա մի բնակիչ:

Մարտի 29-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից