Կորոնավիրուս Հասարակություն 

ԱԻՆ ՃԿԱԿ-ը կորոնավիրուսի վերաբերյալ 519 զանգ է ստացել հունվարի 31-ից մարտի 29-ը

analitik.am

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 31-ից մարտի 29-ը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել:

Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք:

Մասնագետը լարվածությունը թուլացնելու տարբերակներ է առաջարկում, որոնք հնարավոր է իրականացնել տան պայմաններում:

Բազմաթիվ խորհուրդներից բացի, քաղաքացիներին հորդորվում է հետևել միայն պաշտոնական լրահոսին, տանից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից