Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆինլանդիան երկարեցնում է սահմանափակումները մինչև մայիսի 13-ը

 

Ֆինլանդիայի իշխանությունները կերկարաձգեն սահմանափակող միջոցառումները երկրում, որոնք նախատեսված էին մինչև ապրիլի 13-ը, ևս մեկ ամսով `մինչև մայիսի 13-ը` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ երկուշաբթի հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը՝ մամուլի ասուլիսում:

«Արտակարգ դրության հետ կապված ձեռնարկված միջոցառումները կերկարաձգվեն մինչև մայիսի 13-ը», - ասել է նա:

Ավելի վաղ երկիրը փակել էր իր սահմանները մարտի 19-ից ապրիլի 13-ը, այդ թվում՝ Շենգենյան երկրների հետ, կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Ավելի վաղ Ֆինլանդիայում փակվել են նաև դպրոցներն ու համալսարանները:

Մարտի 28-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում իշխանությունները սահմանափակել են տեղաշարժը  Ուուսիմա քաղաքի և երկրի մնացած հատվածի միջև ՝ կանխելու վիրուսի տարածումը: Բացի այդ, արգելվում է հավաքել 10 հոգուց բաղկացած խմբերից ավել:

Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1313-ի, մահացել է 13 մարդ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից