Հասարակություն 

Պարետի որոշմամբ 6 ժամով կդադարեցվի մի շարք սուպերմարկետների գործունեությունը

analitik.am

Պարետի որոշմամբ որոշվել է արտակարգ դրության պայմաններում 6 ժամով դադարեցնել մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեությունը՝ պարետի ցուցումները չկատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Ըստ նույն աղբյուրի, հիշյալ տնտեսվարողներն են՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46,  «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1,   «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:

Տնտեսվարողի գործունեությունը կարգելվի տեղեկացման պահից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նույն շարքից