Հասարակություն 

Թուրքիան հայտարարել է որ չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։

Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում 2020թ․ մարտի 31-ին կայանալիք այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները դրսևորումն են այն ջանքերի, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն լեգիտիմացնել գոյություն ունեցող իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այս քայլը միջազգային իրավունքի՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումների և ԵԱՀԿ-ի սկզբունքների ակնհայտ խախտւմ է»։

Նշվում է, որ Թուրքիան այդ ընտրությունները չի ճանաչում և համարում է անօրինական և շեշտվում այն հավաստիացումը, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրին արդարացի գտնելու ջանքերին։

Աղբյուր՝ ermenihaber.am

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից