Կորոնավիրուս Հասարակություն 

Ադրբեջանում մարդկանց արգելել են դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության

analitik.am

Ադրբեջանում իշխանությունները խստացրել են կարանտինային միջոցառումները. մարտի 31-ից մարդկանց կարգելվի դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանն առնընթեր օպերատիվ շտաբին:

«Ադրբեջանում կորոնավիրուսի լայնածավալ տարածումը կանխելուն ուղղված պետական միջոցառումների շրջանակներում՝ մարդկանցից պահանջվում է մնալ տներում, մշտական և ժամանակավոր բնակության վայրերում»,- ասվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Օպերատիվ շտաբը հայտնում է նաև, որ տնից կարելի է դուրս գալ, եթե անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ, կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի պարագայում, մանրածախ վաճառք իրականացնող օբյեկտներ այցելելիս, ինչպես նաև հատուկ ռեժիմի ժամանակահատվածում գործող կազմակերպություններում աշխատանքի մեկնելիս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տնից դուրս գալու արգելքը տարածվում է միայն 65 տարեկանից բարձր անձանց վրա:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 273-ի, մահացել է 4 մարդ:

Նույն շարքից