Կորոնավիրուս Քաղաքականություն 

«Եվրատեսիլի» համերագասրահը կվերածվի հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների համար

analitik.am

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի Ahoy համերգասրահը, որտեղ նախատեսվում էր անցկացնել «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթը, ժամանակավորապես կվերածվի հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների համար: Այս մասին հյատնում է Корреспондент-ը՝ հղում անելով նիդերլանդական NU.nl կայքին:

Նշվում է, որ երկուշաբթի օրվանից համերգասրահում պայմաններ կստեղծվեն կորոնավիրուսով հիվանդներին տեղակայելու համար: Արդեն սկսել են տեղակայել առաջին 88 մահճակալները, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են տեղավորել մինչև 680 մահճակալ:

Ապրիլից համերգասրահում կսկսեն ընդունել հիվանդներին, որոնք խնամքի կարիք ունեն, սակայն հոսպիտալացման անհրաժեշտություն չկա:

Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 000-ը, մահացածներինը՝ 800-ը:

Աղբյուրը՝ tert.am։

Նույն շարքից