Հասարակություն 

10 օրը մեկ պոպուլիզմով զբաղվելու մասին․ Թեհմինա Վարդանյան

analitik.am

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝․

«Շատ լավ է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ախտահանում է Երևանի փողոցները, հասարակական տրանսպորտը, հանրային տարածքը և այլն, բայց, կներեք իհարկե, քաղաքային իշխանությունն ի՞նչ է մտածում: Կհիշեցնե՞ք կամ կփաստե՞ք` քանի անգամ է 10 օրվա ընթացքում հասարակական տրանսպորտ ախտահանվել համայնքի կողմից: Չնայած ի՞նչ կարիք կա: Շոուն արվեց, նկարները տեղադրվեց, անցավ, գնաց:

Թե բա պարգևավճար ենք փոխանցում բուժ աշխատակիցներին: Լա՞վ է: Վերին օղակին պարբերաբար տրվում են այդ պարգևավճարները: Միջին և ցածր օղակը... «դե կներեք...», «ինչ անենք...», «Ձեզ չենք կարող տալ, ոնց որ չտվեցինք 13-րդ աշխատավարձը, ինչի հետ միևնույն է, որ հույսեր էիք կապել»...

Ինչ խոսք, միակ բանը, որ չեմ վիճի` քաղաքային իշխանության PR թիմը շատ լավ է աշխատում: Ճիշտ ժամանակին պոպուլիզմի ճիշտ կարգավորումներ է: Լավ պրոդյուսերներ ունենք»:

Նույն շարքից