Առողջապահություն Հասարակություն 

Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է

analitik.am

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Կտրվի հավելյալ տեղեկություն»,- գրում է խոսնակը:

Նույն շարքից