Կորոնավիրուս Հայաստան Քաղաքականություն 

Ինչպես է կորոնավիրուսի պանդեմիան ու հայտարարված արտակարգ դրությունն ազդել Արթուր Վանեցյանի պլանների վրա. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս փետրվարի 5-ին տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները փաստացի ավարտվել են, պատրաստ է ընդհանուր կառուցվածքը: Սակայն կուսակցության համագումարը հետաձգվել է՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ու մեր երկրում հայտարարված արտակարգ դրության հետ:

Այդուամենայնիվ, ըստ մեր աղբյուրների, Վանեցյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել կուսակցաշինության գործերով, և, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված վտանգները հաղթահարելուն պես կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից