Միջազգային Քաղաքականություն 

Խորհրդարանում Զելենսկին հանել է դիմակը՝ կոչով դիմելով պատգամավորներին

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում բժշկական դիմակով է ելույթ ունեցել։ Այս մասին հայտնում է «112» -ը:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, որ նրանք նույնպես հանդիպմանը եկել են դիմակներով և նման ծանր իրավիճակում հավաքվում և աշխատում են:

Բացի այդ, նա Ռադային խնդրել է ընդունել հողային և բանկային գործունեության մասին օրենքը, ինչի համար հանել է իր դիմակը, որպեսզի ժողովրդական պատգամավորները «տեսնեն իր դեմքը»․ «Ես խնդրում եմ, որ աջակցեք այս օրինագծերին: Դրանք կարևոր են, պարզապես կարևոր են Ուկրաինայի ժողովրդի համար»,-ասել է Զելենսկին:

 

 

Նույն շարքից