Կորոնավիրուս Հասարակություն 

Ամերիկացի առաջին զինծառայողն է մահացել կորոնավիրուսից

analitik.am

Կորոնավիրուսից ամերիկացի զինծառայող է մահացել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էսփերը չի հրապարակել մահացած զինծառայողի անունը, սակայն նշել է, որ վերջինս ծառայում էր Ազգային գվարդիայում:

«Սա մեծ կորուստ է զինվորականների համար»,-ասել է նախարարը՝ ցավակցելով մահացողի հարազատներին ու ընկերներին:

 

Նույն շարքից