Կորոնավիրուս Հասարակություն 

Կարանտինի մեջ գտնվող թանգարանից գողացել են Վան Գոգի կտավը

analitik.am

 

Նիդերլանդների թանգարանից գողացել են Վինսենթ Վան Գոգի կտավը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ամստերդամի մոտակայքում գտնվող Singer Laren թանգարանը, որտեղ տեղի է ունեցել գողությունը, ներկայումս փակ է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Նշվում է, որ «Գարնանային պարտեզ» նկարը գողացել են մարտի 30-ի առավոտյան:

Ինչպես բացատրել է տնօրեն Էվերտ վան Օսը, թանգարանի աշխատակիցները զայրացած, ցնցված և վշտացած են դեպքի կապակցությամբ: Նրա խոսքերով, կտավը վարձակալել են Գրոնինգենի թանգարանից: Գողացված արվեստի գործի արժեքը շուտով կպարզվի:

 

Նույն շարքից