Հասարակություն 

Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալի դերասանը

analitik.am

 

Կալիֆոռնիայում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Կալախանը: Այս մասին հայտնում է Variety-ը:

Հայտնի է, որ նա մահացել է ուղեղի կաթվածից: «Սանտա Բարբարա» լեգենդար սերիալի աստղը 66 տարեկան էր:

Դերասանի մահը հաստատել է նրա նախկին կինը՝ Եվա Լառյուն, ով նրա հետ նկարահանվել է սերիալում․ «Սիրո խորությունը որոշվում է միայն բաժանման ժամին: Մեր սրտերը կոտրված են: Շնորհակալ եմ քեզ սիրո և աջակցության համար: Դու երբեք չես իմանա, թե որքան կարևոր էր դա մեզ համար»,-Instagram-ի իր էջում գրել է դերասանուհին։

 

Նույն շարքից