Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ղազախստանի Առողջապահության նախարարությունը TikTok-ում ֆլեշմոբ է սկսել կորոնավիրուսի թեմայով /Տեսանյութ/

analitik.am

 

Ղազախստանի Առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակիչներին մնալ տանը՝ TikTok- ում տեսանկարահանման միջոցով: Առողջապահության նախարարությունը մարտահրավեր է նետել #մնատանըփրկիրկյանք հեշթեգով։ Այս մասին ասված է նախարարության Ինսթագրամի էջում։

«Որպեսզի պաշտպանվենք կորոնավիրուսային վարակից, հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցառումները, մնալ տանը, պահպանել միմյանցից առնվազն երկու մետր հեռավորություն և չհավաքվել ավելի քան երկու հոգով: Եղեք առողջ»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պաշտոնյաները կոչ են արել օգտատերերին նկարահանել նման տեսանյութեր և խոստացել են տեղադրել դրանք Առողջապահության նախարարության էջում:

 

Նույն շարքից