Հասարակություն 

Ադրբեջանական կրակից 14-ամյա ոսկեվանցի երեխայի վիրավորվելու մասին հատուկ նամակ կուղարկվի միջազգային կառույցներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգ այն մասին, որ այսօր 19:00-ի սահմանում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա։ Այս մասին ասված է ՄԻՊ հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։

Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմից նաև վիրավորում է ստացել երկու զինծառայող:

ՄԻՊ աշխատակազմը կապ է հաստատել ինչպես Ոսկեվանի, այնպես էլ Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի հետ և քննարկել առկա վիճակը, ստացել են դեպքին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ:

Նախնական տվյալներով 14-ամյա դպրոցականը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ Ոսկեվան գյուղը թիրախավորած ադրբեջանական զինուժի գնդակոծման հետևանքով: Երեխան գտնվում է բժշկական անմիջական հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկայում կամփոփվեն դեպքին առնչվող, ինչպես նաև վերջին շրջանում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության դեպքերի մասին բոլոր տվյալները:

Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին¦, նշված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից