Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն խոսել է իր առողջական վիճակի մասին

analitik.am

 

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով վարակվել է կորոնավիրուսով, խոսել է իր առողջական վիճակի մասին: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքերով, վերջերս բազմաթիվ կեղծ տեղեկություններ են հայտնվել նրա առողջական վիճակի մասին: 79-ամյա լեգենդար տենորի ներկայացուցիչն ասել է, որ նա տանն է և իրեն լավ է զգում:

«Բարեբախտաբար, հենց առաջին ախտանիշից հետո ես, ինչպես միշտ, բժշկի հսկողության տակ էի։ Հաշվի առնելով տարիքս և զուգակցվող հիվանդությունները, ես անմիջապես կասկածեցի COVID-19 վարակի մասին, և դա ինձ շատ օգնեց»,-գրել է Դոմինգոն և ավելացրել, որ շարունակում է բուժվել:

 

Նույն շարքից