Կորոնավիրուս Հասարակություն 

Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ անցած տարի հիվանդացել է կորոնավիրուսով և բուժվել

analitik.am

 

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հիվանդացել է կորոնավիրուսով: Այս մասին նա խոսել է ամուսնու՝ Կոնստանտին Բոգոմոլովի հետ համատեղ ուղիղ եթերի ժամանակ , որը հրապարակվել է նրա Instagram-ի էջում:

«Ես վաղուց եմ հիվանդացել կորոնավիրուսով ... Հիմա ինձ ոչինչ չի սպառնում: Դեկտեմբերի սկզբին սարսափելի հիվանդացա։ Ուղղակի պառկած էի ու չէի կարողանում ոտքի կանգնել: Ես նախկինում այդ աստիճան հիվանդ չեմ եղել: Հազ, ջերմություն»,-ասել է Սոբչակը: Հաղորդավարուհու խոսքերով, նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ և նշանակվել հակաբիոտիկներ:

Սոբչակն օգտատերերի հետ կիսվել է նաև, որ հիվանդությունից հետո նա բարդություններ է ունեցել․ կորցրել է ձայնը, ինչը դժվարությամբ կարողացել է վերականգնել։

 

Նույն շարքից