Հասարակություն 

Ադրբեջանական կրակից վիրավորված երեխայի երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանն իր էջում գրում է.

«Թարմացում. Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:

Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից