Հասարակություն Տեսանյութեր 

Բա եթե կառավարությանը վստահում եք, ինչո՞ւ եք Սիգնալով խոսում. Մարուքյանը՝ իմքայլականներին

 

Ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք փորձում այստեղ հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը: Դա անում եք այն իրավիճակում, երբ ձեր խմբակցության առաջարկները մերժվել են: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին. «Կառավարությունը մերժել է Իմ քայլի առաջարկները, իսկ «Իմ քայլը» եկել ու ասում է, որ սա լավ բան է: Բա եթե լավ բան է, ինչո՞ւ են մերժում: Ձեր առաջարկները մերժել են»:

«Առողջապահության հանձնաժողովի նախագահն էլ երեկ ասաց, որ սա զրո ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի համար: Այսինքն, տակը մնում է մարդկանց վերահսկելը: «Իմ քայլի» պատգամավորն ասում է՝ եթե նման բան կառավարությունն ուզենար, շուտ կաներ, բայց խնդիրն այն է, որ կառավարությունը փուլ առ փուլ է անում դա:

Փաստորեն, երբ ասում էին, որ այս պանդեմիան նոր հնավարությունն է բացում, սա նկատի ունեին: Ես այսպես սկսեցի հասկանալ: Ոնց տեսնում եմ, նոր հնարավորություններ աշխարհում չեն բացվել: Իսկ Հայաստանում այսպիսի բաներ են արվում»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նաև հայտարարեց, որ «Իմ քայլի» պատգամավորները սիգնալով են խոսում՝ հարց բարձրացնելով, թե ինչու են նրանք այդպես անում, եթե կառավարությանը վստահում են. «Վախենում եք, որ ձեր ԱԱԾ-ն լսի՞ ձեզ»:

«ԼՀԿ» առաջնորդ ասաց, որ պետք է մտածել սոցիալական հարցերը լուծելու մասին:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք առաջարկներ չեն ներկայացրել ու դեմ են քվեարկելու նախագծին:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից