Կորոնավիրուս Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արսեն Թորոսյանը թող ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղվի. Լուսինե Բադալյանը զգուշացրեց նախարարին

analitik.am

 

Այսօր առավոտյան ինձ ցույց են տվել, որ Առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյսբուքում: Ես ուզում եմ վերահաստատել այն, ինչ երեկ ասել եմ: Ու մի փոքրիկ «սպրավչկա» հատուկ նախարարի ու մնացած բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում: Խորհրդարանում հայտարարեց Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հետևաբար քանի որ դիակը չի հազում, չի շնչում, չի փռշտում, վարակը դիակից անցնում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետևաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին:

Առաջարկում եմ ֆեյսբուքյան չարաճճիությունների ու վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող, նախագծին վերաբերող հարցարույցները լսել ամբողջությամբ, հնարավոր է՝ շատ բան սովորեք: Բացի դրանից, պարոն նախարար, եթե ես մի օր որոշեմ ձեր սխալները մանիպուլացնել, կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, հետևանքները Ձեզ հաճույք չեն պարգևի»,-ասաց Բադալյանը:

Պատգամավորն ասաց, որ պետք է քննադատությանը դիմանալ, պատգամավորն իրավունք ունի, կարող է քննադատել ցանկացած միտք, որևէ մեկը չի կարող դրա համար ծաղրել իրեն, կարող է ուղակի քննարկել. «Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է մենք չունենայինք այս նախագծերի պարտադիր անհրաժեշտությունը»:

 

 

 

Նույն շարքից