Հասարակություն Տեսանյութեր 

Այդ ասողներին, որ թողնես, իրենց տեղերում փոքր դիկտատորներ են. «Իմ քայլի» պատգամավոր

analitik.am

 

Լսում ենք այսպիսի բաներ, թե ժողովրդավարությունը մեռավ, դիկտատոր և այլն: Այդ ասողներին նայեք, նրանց որ թողնես, իրենց տեղերում փոքր դիկտատորներ են: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Պետք է մտածենք մեր հանրային առողջության ու մեր բնակչության պահպանման մասին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խնդիր պետք է չլինի տվյալները ոչնչացնելու հետ, ամեն ինչ պետք է պարզ լինի բոլորի համար:

 

 

 

Նույն շարքից