Հասարակություն Տեսանյութեր 

Եթե կյանքեր եք փրկում, զբաղվեք բակերում նարդի խաղացող պապիներով. Արման Աբովյան

 

Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ: Մանիպուլյացիայից եք խոսում: Երեկ բոլորս համաձայն էինք, նույն բանն էինք խոսում: Երեկ մանիպուլյացիա չէր, էսօր արի ու տես մանիպուլյացիա է: Օրենքը չի աշխատելու: Խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը՝ նշելով, որ «Իմ քայլի» անդամները երեկ ասում էին մի բան, որն այսօր մանիպուլյացիա են անվանում. «Տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունն էլ դեմ է, հա՞: Եթե կյանքեր եք փրկում, նենց արեք, որ 20 հոգուց ավել մարդ չհավաքվի: Բակերում պապիները նարդի են խաղում»:

«Ասում եք՝ թուլացեք ու հաճույք ստացեք: Չէ, չենք թուլանալու, 100 տոկոս: Դրա հետ մեկտեղ, երբ խոսվում է մեխանիզմի մասին, ապա ասեմ, որ այն չի աշխատելու: Կառուցողական եղեք: Կարո՞ղ ա մի բան կա, Ավինյանի հետ եք հանդիպել: Եթե մի բան կա, ասեք: Եթե սա վերջին միջոցն ա, ուրեմն ասեք: Սա վերջին  միջո՞ցն է»,-ասաց Աբովյանը՝ հավելելով, թե չի հասկանում իմքայլականների 180 աստիճանով փոխվելը:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև կորեական օրինակի մասին, որին մատնաշնում են իշխանական պատգամավորները. «Հա, մենք էլ կարող ենք Շվեդիայի օրինակը բերել, որտեղ որևէ բան չի արվում: Ինչ վերաբերում է Վիքիպեդիա կարդալու խորհրդին, ապա ես հորդորում եմ կարդան Վիքիպեդիայում ՕԳԳ-ի մասին հատվածը»:

 

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից