Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

Օրերս ԱԳ նախարարը շատ ջերմ նամակ ստացավ Չինաստանի իր գործընկերոջից․ Ավետ Ադոնցը՝ ԱՄՆ-ի ֆինանսական օգնության և Չինաստանի աջակցության մասին

analitik.am

 

ԱՄՆ-ը Հայաստանին 1,1 միլիոն է տրամադրել, որի համար շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի կառավարությանը։ Եվրամիությունը հայտարարեց 140 միլիոնի մասին, որից 30 միլիոնն ԱՀԿ-ի միջոցով ուղղվել է համապատասխան առողջապահական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղվելու է միջին և փոքր ձեռնարկություններին աջակցելու համար և մոտ 10 միլիոնը՝ ՀԿ-ների հետ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, պատասխանելով հարցին, թե ինչ ծավալների նյութական և ֆինանասական օգնություն է տրամադրվելու Հայաստանին աշխարհի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։

Փոխնախարարը, սակայն նշեց, որ որոշումը դեռևս կայացված չէ, թե 140 միլիոնը 6 գործընկեր երկրների միջև ինչպես է բաշխվելու։

«Կուզեի նշել նաև Չինաստանի հետ մեր փոխգործակցության բավականին բարձր մակարդակն ու որակը։ Մոտ երկու օր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շատ ջերմ նամակ ստացավ Չինաստանի իր գործընկերոջից, որում Չինաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու մեզ համապատասխան միջոցների և հնարավորությունների սահմաններում։ Նաև, ինչը շատ կարևոր է, դա փորձի փոխանակումն է, որը տեղի է ունենում առողջապահական գերատեսչությունների միջև»։

 

 

Նույն շարքից