Հայաստան Քաղաքականություն 

Արևմտյան ուժերն ուզում են իրենց դրածոն ունենալ Արցախում, սակայն արցախցին դա թույլ չի տա. Վիտալի Բալասանյան

analitik.am

Արցախի նախագահական ընտրություններում առաջին անգամ է, որ արևմտյան ուժերն այս աստիճանի շահագրգռված են: Մենք տեսնում ենք, որ այդ ուժերն ուզում են ունենալ իրենց դրածո իշխանությունը, ինչի մասին ես բարձրաձայն ասել եմ: Սակայն մեր ժողովուրդը նման բան թույլ չի տալու: Արցախում յուրաքանչյուր ընտանիք անցել է պատերազմի միջով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, ում խոսքերով, այսօր ամենակարևոր հարցն անվտանգության հարցն է:

«Քաղաքացիներն իրենց ձայնը տալու են անվտանգության երաշխավորողին, որը հանդիսանում եմ ես: Ես բոլոր ժամակներում ապացուցել եմ, որ դրա առաջին պաշտպաններից եմ»,-ասել է Բալասանյանը:

 

Նույն շարքից