Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 168-ի

 

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է՝ 37-ով՝ հասնելով 168-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կորոնավիրուսի վիճակագրության մասին Twitter-ում արած ամենօրյա գրառմամբ:

Ըստ Քոջայի հրապարակած տվյալների՝ անցնող օրը Թուրքիայում եղել է հետևյալ պատկերը.

Կատարվել է 11.535 թեստավորում, որից 1610-ը դրական է եղել, նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է 37 հիվանդ:

Այսպիսով մինչ այժմ Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 76.961 թետավորում, ինչ հետևանքով կորոնավիրուս է հաստատվել 10.827 մարդու մոտ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 168-ի, 725 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բուժվածների թիվը կազմում 162:

ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից