Հայաստան Քաղաքականություն 

Ես վստահ եմ, որ վաղն առավոտյան Նիկոլ Փաշինյանն առաջինն է զանգելու շնորհավորի. Վիտալի Բալասանյան

Մեր անձնական հարաբերությունների միջով երբեք սև կատու չի անցել: Թշնամություն չկա: Մենք հարաբերություններ ունենք ավելի քան 20 տարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին և հավելելով, որ կարծիք հայտնելը պետք չէ որպես թշնամանք ընդունել:

Բալասանյանը նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է Արցախի Սամանադրությամբ, միջպետական պայմանագրերով, միջազգային նորմերին համահունչ, հարգելու է Հայաստանի Հանրապետության սահմադրությունը. «Ես վստահ եմ, որ վաղն առավոտյան Նիկոլ Փաշինյանն առաջինն է զանգելու շնորհավորի»:

Բալասանյանը նաև դիմել է բոլոր արցախցիներին՝ խնդրելով ամենամեծ պատասխանատվությամբ մասնակցել ընտրություններին, ձայն տալ հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն բարեկեցությանը. «Այսօր որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը, և Արցախը լինելու է, մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու»:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից