Հասարակություն 

Ինչ անել, եթե այս օրերին, այնուամենայնիվ ցանկություն կա վերադառնալ Հայաստան. Պարզաբանում է ԱԳՆ փոխնախարարը

analitik.am

 

Մենք մեր նախազգուշացումներն ու հորդորները տեղադրում ենք մեր կայքում, մեր ֆեյսբուքյան էջում, մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ֆեյսբուքյան էջերում։ Մենք մեր բոլոր հորդորները հնչեցնում և փոխանցում ենք նաև հեռախոսազանգերով։ Այսինքն այդ կոմունիկացիոն ռազմավարությունը դրվել է, աշխատում է և գործում է բավականին արդյունավետ և օպերատիվ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, պատասխանելով Analitik.am-ի այն հարցին, թե ինչ խորհուրդ կարելի է տալ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ովքեր մտածում են այս օրերին Հայաստան գալու մասին: Ավելի ապահով է մնալ այն երկրներում, որտեղ գտնվում են, թե՞ վերադառնալ Հայաստան:

«Եթե դուք գտնվում եք Հայաստանից դուրս, պետք է պահպանել բարձր կարգապահություն և ենթարկվել բոլոր այն ռեժիմներին, որոնք թելադրվում են այդ երկրի տեղական իշխանությունները։ Եթե, այնուամենայնիվ, ցանկություն կա վերադառնալ Հայաստան, ապա պետք է կապվել մեր դեսպանությունների հետ։ Սակայն, հաշվի առնել, որ այսօր արդեն բավականին թե՛ տեխնիկական դժվարություններ կան կապված օդային հաղորդակցության սահմանափակ լինելու հետ թե՛ առողջապահական անվտանգության հետ»։

 

 

Նույն շարքից