Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Սասուն Միքայելյանը չի իմացել, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ կա, դրա համար չի մասնակցել նիստին

 

Պարոն Աբովյան, ասում եք, որ մանիպուլյացիա կա, երեկ մի բան է ասվել, այսօր այլ բան է ասվում: Երեկ ես չեմ եկել, որովհետև չեմ իմացել, որ արտահերթ նիստ կա: Բայց իրիկունը որ սոցցանցերում նայեցի, տեսա ինչ է կատարվում, վախենում էի: Մտածում էի հանկարծ չգամ Ազգային ժողով կողմ քվեարկեմ, խայտառակ լինեմ: Խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի մասին:

«Բայց էսօր իմ կարծիքն էլ է փոխվել: Ես հասկացել եմ, որ աշխարհն անզոր է համաճարակի առջև, նման քայլերով պետք է կանխել: Պետք է ամեն հնարավորն անենք, չուշացնենք»,-ասաց Միքայելյանը:

Պատգամավորի խոսքերով, բնական է՝ թերություններ կան, սակայն պետք է քայլեր անել, որոնք կարող են օգնել ազգաբնակչությանը:

 

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից