Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը լուրջ մեղադրանք առաջադրեց ընդդիմությանը. Մարուքյանը կոչ արեց քֆուր չդնել

analitik.am

 

Քիչ առաջ Ազգային ժողովում անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցությունը, որն ունի 88 պատգամավոր ու կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ, տապալեց ու չկարողացավ ընդունել աղմուկ բարձրացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քվեարկությունից հետո «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այսօր ընդդիմությունն իր նման կրավորական կեցվածքով նպաստում է բուժհամակարգի պարալիզացմանը:

«ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում առաջարկով երկու ընդդիմադիր ուժերը չմասնակցեցին քվեարկությանն ու տապալեցին այն, նշեց, որ պետք չէ նման հայտարարություններ անել. «Պետք չէ իշխանության անգործությունը բարդել ընդդիմության վրա:

Քիչ առաջ մեր գործընկերներից մեկն ասում էր, որ աշխատավարձ ենք ստանում, ինչի չենք մասնակցում հանձնաժողովի նիստերին: Դուք 88 մանդատ ունեք, աշխատավարձ են ստանում, ո՞ւր են, ինչու չեկան քվեարկեն, որ ձեր օրենքն ընդունվի: Ընդդիմության ձայներո՞վ եք ուզում, որ ձեր օրենքն ընդունվի: Մենք դեմ ենք»:

«Կոչ եմ անում չշահարկել որևէ քվեարկություն, քֆուր չդնել օրենքի քվեարկության վրա: Ամեն ուժ իր որոշումն ունի, իր գործով է զբաղված»,-հավելեց նա:

 

 

Նույն շարքից