Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իմ քայլի» պատգամավորն ընդդիմադիր պատգամավորներին համեմատեց «կամրջի վրա պարող էծի» հետ

analitik.am

 

 

Քիչ առաջ Ազգային ժողովում անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցությունը, որն ունի 88 պատգամավոր ու կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ, տապալեց ու չկարողացավ ընդունել աղմուկ բարձրացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը հիշեց հայտնի խոսքի մասին, որ «Էծի պարը կամրջին է բռնում». «Հարգելի ընդդիմության անդամներ, սա այն պահը չէ, որ ճարպկություն ցուցաբերեք և արկածախնդրությամբ զբաղվեք: Այսօր դրսում քաղաքացիները սպասում են այստեղ կայացվող որոշումներին: Դա կարող եք անել, բայց իմացեք, թե ինչ որոշում եք կայացնում»:

Ամեն դեպքում ընդդիմությունը մինչև վերջ գնաց ու տապալեց աղմուկ բարձրացրած փաթեթը:

 

 

Նույն շարքից