Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել

 

Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի օրակարգը: Այն ավարտվեց, կարելի է ասել, սկանդալային զարգացմամբ: Բանն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունը, որն ունի 88 պատգամավոր ու կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ, տապալեց ու չկարողացավ ընդունել աղմուկ բարձրացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ինչ վերաբերում է նախագծերից մյուսին՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա այն դուրս էր եկել օրակարգից, չնայած առաջին ընթերցմամբ անցել էր:

Վերջին նախագծով կառավարությունն առաջարկում էր չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ դրա համար չեն կառուցվել հատուկ դիահերձարաններ:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից