Կորոնավիրուս Հասարակություն 

Դիմակները և ձեռնոցներն արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում․ «Ճանապարհային դեպարտամենտը» զգուշացնում է

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտից։

Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ։

«Ճանապարհային դեպարտամենտը» նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից