Հասարակություն 

«Իմ քայլին» 2 ձայն չբավարարեց օրենքն անցկացնելու համար. Մակունցն ասաց, թե ուր էին իշխանական պատգամավորները

analitik.am

 

Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 2 ձայնի պատճառով չկարողացավ անցկացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց պատգամավորներից 10-ն Արցախում են, մի մասն առողջական խնդիրներ ունեն, մի մասն անգամ Երևանում չեն. «Նրանք նախապես տեղեկացրել էին»:

Հարցին, թե ինչու են ընդդիմությանը մեղադրում, Մակունցը հայտարարեց, որ մեղադրանք չի հնչեցրել, ուղղակի արձանագրում է արել. «Վստահեցնում եմ, որ մեր խմբակցությունը երեկ մինչև ուշ ժամ բոլոր հարցերը քննարկել է կառավարության հետ: Կառավարությունը զիջումների գնացել էր»:

Մակունցը հայտարարեց, որ փաթեթն ուղղված էր կյանքեր փրկելուն ու բուժաշխատողների աշխատանքը չպարալիզացնելուն:

Հարցին, թե ինչ են անելու հիմա, Մակունցն ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել, քննարկում կունենան, ըստ այդմ կորոշեն:

Մակունցը հայտարարեց, որ երեկ քննարկում են ունեցել նաև պարետ Տիգրան Ավինյանի հետ:

 

Նույն շարքից