Կորոնավիրուս Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանն այն մասին, թե ինչու չհետաձգեցին ընտրությունները

Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ նպատակ ունեմ մնալու մեր Արցախում և իմ հնարավորությունների շրջանում օգտակար լինել մեր ժողովրդին ու հայրենիքին: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, փոխանցում է News.am-ը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրությունները չհետաձգվեցին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ կա և բոլորին կոչ են անում տանը մնալ, Բակո Սահակյանն ասել է. «Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների, գործողությունների, որի հետևանքով կվտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը:

Մենք անցկացրել ենք բազմաթիվ քննարկումներ և եկել ենք այն տրամաբանական որոշման, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու: Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիրուսի դեպք Արցախում: Մեր միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մենք մշտական դիտարկում ենք անցկացնում: Այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից