Հայաստան Քաղաքականություն 

Խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունները ցուցադրեցին, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛. Մելիքյան

analitik.am

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է.

«COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների ջանքերով, տապալվեց։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը և անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։

Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար»:

Նույն շարքից