Կորոնավիրուս Տնտեսություն 

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

analitik.am

 

«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և (կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։

Ստորև ներկայացվում է անhրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը:»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից