Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.
«Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար, որ ձեռնարկեր ու անձամբ գլխավորեր Երևանի փողոցների փրփուրով ախտահանումը: Տղամարդ, որ աղետի ժամանակ «մկան ծակին 10 թուման տված ու փախած չլիներ»:
Տղամարդ տղա, որ տրանսպորտ ախտահանող բրիգադներին ժողվարչապետի բառապաշարով ասած՝ անձամբ «դուխ տար» իր ներկայությամբ: Տղամարդ տղա այնպիսի քաղաքապետ, ինչպիսիք այսօր աշխարհի շատ քաղաքներում առավոտից երեկո համաճարակի դեմ կռիվ են տալիս «առաջնագծում»»: