Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց

analitik.am

 

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները:

Վարչապետը հայտնեց, որ առաջիկա 10 օրվա մասով պարետը որոշումը կհրապարակի, որոշ փոփոխություններ կլինեն, սակայն հիմնական ուղերձը նույնն է՝ պետք է մնալ տանը. «Պահպանեք ինքներդ ձեզ, ձեր հարազտների առողջությունը: Առավել ևս հատուկ ուշադրություն դարձրեք ավագ սերնդի ներկայացուցիչներին: Խուճապի մատնվել պետք չէ, սակայն շատ հանդարտ վերաբերվել էլ պետք չէ:Պետք է պահպանել սահմաանփակումները, դա անհրաժեշտ է բոլորի անվատնգության համար: Որքան բարձր կարգապահություն ցուցաբերենք, այդնան շուտ դուրս կգանք այս իրավիճակից»:

Փաշինյանը ներողություն խնդրեց սահմաանփակումների համար՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են. «Դեպքերը շատանում են, որովհետև շատ դեպքերում սահմանափակումները ճշգրիտ չենք պահում: Նաև կան բերովի դեպքեր, հաղորդակցությունը տոտալ փակված չէ, քանի որ բեռնափոխադրումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում վարակի դեպքեր են ի հայտ գալիս»:

 

Նույն շարքից