Հասարակություն Տեսանյութեր 

Մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրության հարցը. պարետ

analitik.am

 

Մենք այս պահի դրությամբ մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրության հարցը: Այսօր՝ մարտի 31-ին, ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք հումքի ապահովման առումով նրանց կաջակցենք: Սա մարդկային աշխատուժ ենթադրող գործառույթ է լինելու: Ինչպես նաև փորձում ենք հասկանալ, թե ինչքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որոնք թույլ կտան հենց թեստավորումն ավտոմատացված ռեժիմով իրականացնել»,-ասաց նա:

Այս փուլում պլանավորվում է մոտ 100 հազար թեստի արտադրություն, եթե բոլոր պայմանները ապահովվեն:

 

Նույն շարքից