Կորոնավիրուս Տնտեսություն 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք

analitik.am

 

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Էկոնոմիկայի մամուլի ծառայությունից։

Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն վեբինարներ ճգնաժամային իրավիճակում բիզնեսի կառավարումից մինչև մարքեթինգային գործիքների կառավարում թեմաներով:

Խորհրդատվության անհրաժեշտությունը բացահայտվել է էլեկտրոնային համապարփակ հարցաթերթի շնորհիվ, որը մարտի 23-ից ակտիվորեն շրջանառվել է թիրախային սուբյեկտների շրջանում և այժմ ներառում է 1200-ից ավել տնտեսվարողների պատասխաններ։

Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համավարակի տարածման պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն նաև տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։

Հարցաթերթի պատասխանների հիման վրա հստակեցվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների աջակցության գործիքները:

Էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ոլորտում գործող խորհրդատվական ընկերություններին ու անհատ փորձագետներին նախաձեռնությանն առանց հապաղելու և կամավոր հիմունքներով միանալու համար:

Վեբինաներնեի շարքը մեկնարկում է ապրիլի 1-ին, ցանկը հասանելի է այս հղումով՝ https://bit.ly/3bClhcs:

Միանալ կարող են բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով յուրաքանչյուր վեբինարում ներկայացված հղումով։ Վեբինարի մասնակիցները կկարողանան իրենց հարցերն ուղղել խորհրդատուներին ու ստանալ մասնավոր դեպքերի համար նպատակային հստակ պատասխաններ։

Վեբինարների շարքը շարունակական է, ամեն օր ընդլայնվելու են թեմաներն ու մասնագետների կազմը, ուստի՝ հորդորում ենք պարբերաբար ստուգել վեբինարների ցանկը, ինչպես նաև, եթե դեռ չեք լրացրել, Ձեր առաջարկներով ակտիվորեն մասնակցել առցանց հարցմանը՝  https://forms.gle/nCtBKdi7pRbvue2dA,»ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից