Ռազմական 

Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան

 

Սահմանային իրավիճակը վերահսկելի է: Ամեն ինչ արվում է սպայական-հրամանատարական անձնակազմի, ժամկետային զինծառայողների կողմից: Զգոնությունն էլ ավելի է բարձրացել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Արցախի «Էլիտար» զորամասում և այլ վայրերում ոչ մարտական կորուստներին, ասաց, որ բոլոր դեպքերի մասով հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ․ «Այն մարդիկ, ովքեր հասցրել են նման իրավիճակի՝ անկախ պաշտոնից, անկախ աստիճանից պատժվելու են»:

«Այսօր հստակ պլանավորված են այն միջոցառումները, կանխարգելիչ աշխատանքները, որոնք պետք է տարվեն նմանատիպ դեպքերից զերծ մնալու համար, նշել է ՊԲ հրամանատարը՝ հավելելով, որ վերահսկողությունն ավելի է ավելացել:

Ինչ վերաբերում է Արցախում ընտրությունների ֆոնին բանակի ներգրավվածության վերաբերյալ խոսակցություններին, Հարությունյանն ասել է, թե իր կողմից հայտարարություն է տարածվել, որ թեկնածուները զերծ մնան բանակի անունը շահարկելուց:

ՊԲ հրամանատարն անդրադրաձել է Արցախի ընտրություններին ՊԲ անձնակազմի մասնակցությանը և նշել, որ նախ բանակում հեշտ է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Ընտրություններին մասնակցելու համար պահպանվում են անվտանգության կանոնները՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թե որ ժամին անձնակազմը պետք է մասնակցի ընտրություններին։ Ձեռնոցներով, դիմակներով, ալկոգելով ապահոված են:

Արցախի ՊԲ հրամանատրը խոսեց նաև սպառազինությունների ձեռքբերման մասին՝ ասելով, որ մոտակա օրերին արդեն մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ, անձնակազմը նախապատրաստված է․ «Մեր զինատեսակները դրված են մարտական հերթապահության»,-շեշտել է Արցախի ՊԲ հրամանատարը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից