Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնի է դարձել նրա Twitter-ի էջից, փոխանցում է Լենտան։

Նշվում է, որ նրա ընտանիքի անդամները, ընկերները և նրա հետ շփում ունեցած գործընկերները վարակված չեն կորոնավիրուսով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեթանյահուի խորհրդականը՝ Ռիվկա Պալուխը վարակվել է կորոնավիրուսով: Վերջին անգամ Պալուխը շփում է ունեցել Իսրայելի վարչապետի հետ մարտի 26-ին: Ենթադրաբար, նա վարակվել է ամուսնուց: Իսրայելն արդեն արգելել է քաղաքացիներին տնից դուրս գալ՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից